Բաժին. Տնտեսական

ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Արարատի մարզի Այգավան գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ մասնակցել է խաղողի մթերման մեկնարկին:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խաղողի մթերում կսկսվի նաև Արմավիրի մարզում:

Խաղող վերամշակող գործարանները միաձայն պարտավորվել են նախորդ տարվա 128,9 հազար տոննայի դիմաց ընթացիկ տարում մթերել մինչև 166 հազար տոննա խաղող:

Անցյալ տարվա մթերման 130 դրամ գնի փոխարեն Արարատյան դաշտում խաղողի մթերման մեկնարկային գինն այս տարի 140 դրամ է, իսկ Տավուշի մարզում՝130 դրամ:

Նշենք, որ Երևանի Կոնյակի գործարանը նախորդ տարվա 20344 տոննայի փոխարեն ընթացիկ տարում գյուղացիներից պայմանագրային հիմունքներով կընդունի 24000 տոննա խաղող: Անհրաժեշտության դեպքում` մթերման ծավալները կավելացվեն:

Share