Տնտեսական

Իտալիայում գնաճի պայմաններում աճել է բացարձակ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը

Իտալիայում բացարձակ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 2022 թվականին հասել է 5.6 միլիոնի, ինչը կազմում է բնակչության 9.7%-ը՝ 2022 թվականի 9.1%-ի դիմաց։ Ինչպես երևում է Ազգային վիճակագրական գործակալության տարեկան զեկույցից, 2021 թվականի համեմատ աղքատ մարդիկ 357 հազարով ավելի են։

Ինչպես նշվում է զեկույցում, աղքատների թվի աճը պայմանավորված է գնաճով։ Իտալիայում բացարձակ աղքատության մեջ է ապրում 2.18 միլիոն ընտանիք՝ 8.3%-ը, 2021 թվականին նման ընտանիքները 7.7% էին։

Աղքատ ընտանիքների հիմնական մասը կենտրոնացած է երկրի հարավային շրջաններում։ Բացարձակ աղքատության մեջ ապրողներից 1.27 միլիոնն անչափահաս է։ Նրանց թիվը նույնպես 2021 թվականի համեմատ աճել է՝ 12.6%-ից 2022 թվականին հասնելով 13.4%-ի։ Աղքատության աճի մոտավորապես նույն տեմպերը գրանցվում են 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում՝ 5.5%-ից մինչև 6.3%)։ Օտարերկրացիների շրջանում բացարձակ աղքատության մեջ գտնվող ընտանիքների մասնաբաժինը մոտավորապես հինգ անգամ ավելի է, քան իտալացիների շրջանում:

Բացարձակ աղքատության մակարդակը, ինչպես նշում է Իտալիայի Ազգային վիճակագրական գործակալությունը, ավելի բարձր է երեխա ունեցող ընտանիքների շրջանում։ Երեք և ավելի անչափահաս երեխան ունեցող ընտանիքներում բացարձակ աղքատության մեջ ապրող մարդկանց մակարդակը հասնում է 22.3%-ի։

Share