Բաժին. Տնտեսական

PHILIPS-Ը ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ հայտնի նիդերլանդական Philips Electronics ընկերությունը հայտարերել է ևս 2200 աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Կրճատումները կիրականցվեն ծախսերի տնտեսմանն ուղղված ծրագրի ընդլայնման շրջանակներում: Նշենք, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է խնայել մինչև 1,1 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթն աճել էր 80,4%-ով և կազմել 249 մլն եվրո:

Share