Տնտեսական

Գայանե Թովմասյան. Նորաձևության արդյունաբերության և շոփինգ զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում ու Հայաստանում

Նորաձևության արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության շարժիչ ուժերից մեկն է։ Ըստ Euromonitor-ի՝ հագուստի և կոշիկի համաշխարհային արդյունաբերությունը 2020-2021 թթ. ընթացիկ գներով աճել է 18,1%-ով, և 2021 թ. շուկայի չափը կազմել է 1,71 տրիլիոն ԱՄՆ դոլար (մանրածախ արժեքը)։ Հագուստի և կոշիկի արդյունաբերության խոշորագույն շուկաներն աշխարհում 2021 թ. եղել են Չինաստանը, ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ճապոնիան։ Ընդ որում, Չինաստանը տեքստիլի և հագուստի ամենամեծ արտահանողն է աշխարհում, իսկ ԵՄ-ն՝ այդ ապրանքների ամենամեծ ներմուծողը։

Ամբողջ աշխարհում տեքստիլի, հագուստի, կաշվի և կոշիկի արդյունաբերության մեջ ներգրավված է ավելի քան 60 միլիոն աշխատող: 2021 թ. աշխարհում միջինում սպառել են 16,7 միավոր հագուստ (մեկ շնչի հաշվով մանրածախ վաճառքի ծավալ) և կոշիկ՝ միջինը ծախսելով 220,7 ԱՄՆ դոլար։ Համաշխարհային սպառողական ծախսերը հագուստի և կոշիկի համար նույն ժամանակահատվածում կազմել են մոտ 2057,8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Հոդվածում ներկայացվել են նորաձևության արդյունաբերության զարգացման միտումները, շոփինգ զբոսաշրջության էությունը, խթանման եղանակները, հիմնական դեստինացիաները, ինչպես նաև գնորդների տեսակներն ըստ վարքագծի։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում հագուստի արտադրության ոլորտին և շոփինգ զբոսաշրջության առաջխաղացման հնարավորություններին։

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Թովմասյանի՝ «Ամբերդ» տեղեկագրում տեղ գտած այս հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Share