Բաժին. Տնտեսական

HP-Ն ԿԿՐՃԱՏԻ 29 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների արտադրության ոլորտում առաջատար Hewlett-Packard ընկերությունը մտադիր է մինչև 2014 ֆինանսական տարին կրճատել 29 հազար աշխատատեղ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով HP-ն գրանցել էր 8,9 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասութը կազմել էր 29,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Share