Տնտեսական

Ավստրալիա-ԵՄ առևտրային բանակցություններում առաջընթաց չկա

Ավստրալիայի առևտրի նախարար Դոն Ֆարելը հայտնել է Եվրամիության հետ առևտրային բանակցություններում առաջընթացի բացակայության մասին:

«Ավստրալիայի առևտրի նախարարի գործն է ապահովել լավագույն գործարքը Ավստրալիայի արտադրողների, բիզնեսի և սպառողների համար, բայց մինչ այժմ մենք չենք կարողացել առաջընթաց գրանցել ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններում: Հուսով եմ, որ մի օր մենք պայմանագիր կստորագրենք, որը օգուտ կբերի ինչպես Ավստրալիային, այնպես էլ մեր եվրոպացի բարեկամներին», – ասել է Ֆարելը:

Ավստրալիայի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել առևտրային անվանումների և պիտակավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշման պատճառով: Չնայած երկարատև խորհրդակցություններին և քննարկումներին, կողմերը չկարողացան համաձայնության գալ ավստրալական արտադրողների՝ իրենց ապրանքների համար ծանոթ ապրանքանիշերով եվրոպական շուկա մուտք գործելու իրավունքի շուրջ:

Վեճը բխում է 172 ապրանքների և 236 ալկոհոլային խմիչքների անուններից, որոնք պիտակավորված են ԵՄ-ում աշխարհագրական նշումների ծրագրով: Ամենաթեժ քննարկումների պատճառ է դարձել պանիրների (ֆետա, մոցարելլա, գորգոնզոլա, գրույեր և ռոքֆոր) և փրփրուն գինիների (Prosecco) անվանումները փոխելու պահանջը:

Share