Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ընդունել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ստեղծել բանկային միություն, որի շրջանակներում ԵԿԲ-ն իրավունք կստանա ամբողջական վերահսկողություն իրականացնել Եվրոգոտու բանկերի նկատմամբ: «Այս քայլը կարևոր է Եվրոպայում միասնական ֆինանսական շուկայի ձևավորման համար ամուր հիմքեր ապահովելու տեսանկյունից և հնարավորություն կտա Եվրոգոտու և Եվրամիության տարածքում ձևավորել ֆինանսական կայունություն», – նշվում է ԵԿԲ պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ ԵԿԲ լիազորություններն ընդլայնելու և եվրոպական բանկային միություն ստեղծելու նախաձեռնությունը կարևոր է եվրոպական միասնական արժույթի դիրքերի պահպանման համար և հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ապահովել եվրոպական երկրների հարկաբյուջետային ինտեգրումը:

Նախատեսվող բարեփոխումների ծրագիրն ուղղված է թուլացնելու եվրոպական բանկերի և ազգային տնտեսությունների միջև առկա կախվածությունը՝ առավել մեծացնելով ԵԿԲ վերահսկողական գործիքները:

Share