Բաժին. Տնտեսական

ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԵՎ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Վաղը՝ սեպտեմբերի 14-ին, տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները

Մասնավորապես, ՏՄՊՊՀն սպառողների բողոքների հիման վրա ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների, զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:

 ՏՄՊՊՀն ուսումնասիրել է նաև գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են  անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, մասնավորապես,  այնպիսի որակումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին և որոշակի խոչընդոտ հանդիսանալ միևնույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների համար:

Share