Բաժին. Տնտեսական

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ SAMSUNG-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ 30 ՄԼՆ SAMSUNG GALAXY S III ՍՄԱՐԹՖՈՆ

Մինչև տարեվերջ Samsung Galaxy S III սմարթֆոնների վաճառքի ծավալները կհասնեն 30 մլն-ի: Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Samsung ընկերության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ընկերությունը հայտարերել էր, որ արդեն վաճառել է 20 մլն հատ Samsung Galaxy S III սմարթֆոն:

Հատկանշական է, որ շատ վերլուծաբաններ կարծում են, որ Samsung Galaxy S III սմարթֆոնների ակտիվ վաճառքը կարող է «խախտվել» սեպտեմբերի 21-ին աշխարհի մի շարք երկրներում iPhone 5 սմարթֆոնների վաճառքի մեկնարկով:

Նշենք, որ Samsung GALAXY S III-ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ տեսախցիկը և 1.9MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ նոր հնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և ամենահաջողված նկարի ընտրության ֆունկցիա: Samsung GALAXY S III սմարթֆոնը կյանքն առավել դյուրին է դարձնում, քանի որ ղեկավարվում է Android™ 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն՝ կիրառման համար առավել հարմար և կատարելագործված համակարգով:

Share