Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ VOLKSWAGEN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 10% ԱՃ

Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen Group ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում համաշխարհային շուկայում ընկերության վաճառքի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 10,2%-ով և կազմել 5,91 մլն ավտոմեքենա: Ընդ որում, միայն օգոստոս ամսվա արդյունքներով ցուցանիշն աճել է 18,9%-ով և կազմել 719,5 հազար ավտոմեքենա:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-օգոստոս ամիսներին միայն Եվրոպայում ընկերությունը վաճառել է 2.47 մլն ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովելով 1.7% աճ: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Volkswagen Group-ի վաճառքի ծավալներն աճել են 17.9%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 33%-ով:

Share