Տնտեսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023-ի վերջի գնաճի կանխատեսումը

Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023-ի վերջի գնաճի կանխատեսումը` այն դարձնելով 65%: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանը՝ ներկայացնելով երկրի տնտեսության վիճակի մասին զեկույցը։

«ԿԲ-ն այս տարեվերջի միջին գնաճի կանխատեսումը ճշգրտել է մինչև 65%, 2024-ին ակնկալում ենք 36% գնաճ, 2025-ին՝ 14%: 2023-ի համար գնաճի միջանցքի մեր վերանայված նվազագույնը և առավելագույնը 62-68% է, 2024-ի համար՝ 30-42%»,- ասել է երկրի գլխավոր դրամատան ղեկավարը:

Էրքանը հիշեցրել է, որ Կենտրոնական բանկի հուլիսյան հաշվետվության մեջ տարեկան գնաճը կանխատեսվում էր 58%: Ըստ նրա՝ կանխատեսման վերանայման վրա ազդել է վերջին ամիսներին գնաճի տեմպերի գերազանցումը սպասելիքներին:

«Մեր դրամավարկային քաղաքականության խստացման կուտակային էֆեկտը աստիճանաբար սկսում է տեսանելի լինել։ Մենք ակնկալում ենք, որ 2024 թվականի երկրորդ կեսից կսկսվի գնաճի գործընթացը։ Մենք արդեն ազդանշաններ ենք ստանում ներքին պահանջարկի կայունացման մասին»,– նշել է Էրքանը։

Նա նշել է նաև, որ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով էներգակիրների համաշխարհային գների անկայունությունը նույնպես բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, իսկ նավթի և գազի գների վերաբերյալ կանխատեսումները դեռևս անորոշ են։

Share