Տնտեսական

ԱՄՆ-ում տնտեսական աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են սպասելիքները

Վերջին տարիներին ամերիկյան տնտեսության աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են սպասելիքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը:

«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվությունն աճում է ուժեղ տեմպերով՝ գերազանցելով ակնկալիքները: Իրական ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 4.9%-ով, ինչը նպաստել է սպառողական ծախսերի աճին», – ասել է նա:

Փաուելը նկատել է, որ ֆինանսական կարգավորիչը պետք է դրամավարկային քաղաքականություն վարի մեծ անորոշության պայմաններում՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված:

«Այս պահին վստահություն չկա, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը զգալի տնտեսական հետևանքներ կունենա ԱՄՆ տնտեսության համար: Բայց դա չի նշանակում, թե դա կարևոր չէ, և մարդիկ պետք է հասկանան, որ սա իսկապես շատ լուրջ է», – ասել է ֆինանսական կարգավորիչի ղեկավարը։

Share