Բաժին. Տնտեսական

MOODY'S. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՆԿՈՒՄ

Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում նվազեցրել է համաշխարհային շուկայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների վերաբերյալ իր կանխատեսումները:  

Նոր կանխատեսումների համաձայն՝  2013 թվականին ամբողջ աշխարհում ավոտմեքենաների վաճառքի ծավալների աճը կկազմի 2,9%-ով: Նշենք, որ ավելի վաղ կանխատեսվում էր ավտոմեքենաների վաճառքի ծավալների 4,5%  աճ:

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ համաշխարհային շուկայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճի տեմպերի անկումը կպայմանավորվի Եվրոպայում պահանջարկի շուրջ 3% կրճատմամբ և Չինաստանում վաճառքի ծավալների 8.5%  անկմամբ:

Share