Բաժին. Տնտեսական

ՀՈՒԼԻՍԻՆ ԵՎՐՈԳՈՏՈՒ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ԿԱԶՄԵԼ Է 15 ՄԼՐԴ ԵՎՐՈ

2012 թվականի հուլիս ամսվա արդյունքներով Եվրոգոտու առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել է 15,6 մլրդ եվրո: Այս մասին  հայտնում է Eurostat վիճակագրական գործակալությունը: 

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակաահատվածում  Եվրգոտու անդամ 17 երկրների արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 11,0%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 2,0%-ով: 

Եվրամիության անդամ 27 երկրներում հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել է 3,1 մլրդ եվրո: ԵՄ երկրների արտահանումն աճել է 14%-ով, ներմուծումը՝ 3%-ով:

2011 թվականի հուլիս ամսվա արդյունքներով ԵՄ-ում գրանցվել էր առևտրային հաշվեկշռի պակասուրդ, որը կազմել է 10,9 մլրդ եվրո:

Share