Տնտեսական

ԵՄ տնտեսությունը տարեկան 600 միլիարդ եվրո է կորցնում բնակչության դեպրեսիվ վիճակի պատճառով

Եվրամիության բնակչության դեպրեսիվ հոգեվիճակը, որն առաջացել է Ուկրաինայում իրավիճակի և COVID-19 համավարակի հետևանքով, համայնքի տնտեսության վրա արժենում է 600 միլիարդ եվրո, ինչը կազմում է նրա ընդհանուր համախառն ներքին արդյունքի 4.2%-ը։ Այս մասին հայտնում է Interia Business պորտալը՝ հղում կատարելով Լեհաստանի տնտեսագիտության ինստիտուտի վերլուծական կենտրոնին։

«ԵՄ 27 երկրներում և Մեծ Բրիտանիայում հոգեկան առողջության հետ կապված ընդհանուր ծախսերը գերազանցում են ՀՆԱ-ի 4.2%-ը, այսինքն՝ ավելի քան 600 միլիարդ եվրոն: Այդ ծախսերի ավելի քան մեկ երրորդը պայմանավորված է զբաղվածության և արտադրողականության նվազմամբ»,- մեջբերում է պորտալն ու նշում, որ Եվրոբարոմետրի հետազոտության համաձայն՝ հարցվածների 62%-ը նշել է, որ եվրոպացիների վրա ամենաշատն ազդել է Ուկրաինայի հակամարտությունը և COVID-19 համաճարակը։

Դեպրեսիան մարտահրավեր է դարձել ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև համաշխարհային տնտեսության համար։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ մինչև 2030 թվականը նման հիվանդությունների բուժման ծախսերը կկազմեն բոլոր ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային ծախսերի կեսը։

Share