Տնտեսական

Նոյեմբերին Ռուսաստանը կնվազեցնի նավթի և նավթամթերքի արտահանումը

Նոյեմբերին Ռուսաստանը կնվազեցնի նավթի և նավթամթերքի արտահանումը օրական ավելի քան 300 հազար բարելով՝ մինչև մայիս-հունիս ամիսների միջին մակարդակը: այս մասին հաղորդում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։

«Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ 2023 թվականի նոյեմբերին նավթի և նավթամթերքի արտահանումը կնվազի օրական ավելի քան 300 հազար բարելով՝ 2023 թվականի մայիս-հունիսի միջին ցուցանիշի համեմատ, որն ընտրվել է որպես կամավոր կրճատման ցուցիչ-մակարդակ նավթի և նավթամթերքի արտահանման մեջ։ Այս կանխատեսման համաձայն՝ ՌԴ էներգետիկայի նախարարությունը կձևակերպի 2023 թվականի չորրորդ եռամսյակի արտահանման ժամանակացույցերի պարզաբանումները»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Էներգետիկայի նախարարությունն ընդգծում է, որ Ռուսաստանը շարունակում է ամբողջությամբ մասնակցել ՕՊԵԿ-ի և ՕՊԵԿ+-ի ջանքերին՝ շուկան կայունացնելու համար և կատարում է նավթի արդյունահանման մասին համաձայնագրի պայմանավորվածությունները։

Share