Բաժին. Տնտեսական

UBS ԲԱՆԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Շվեյցարիայի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ UBS AG բանկային խումբը, հայտարարել է աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Մինչև տարեվերջ բանկային խումբը մտադիր է իր եվրոպական ներդրումային ստորաբաժանումներում կկրճատի 80-90 աշխատատեղ:

UBS բանկը հիմնադրվել է մոտ հարյուր տարի առաջ, սակայն ներկայիս տեսքով ի հայտ է եկել 1998 թվականին՝ Union Bank of Switzerland և Swiss Bank Corporation բանկերի միավորման արդյունքում: Բանկն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 50 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 77 հազար մարդ:

Share