Բաժին. Տնտեսական

Հնդկաստանում կարծում են, որ Կանադան վնասում է իրեն՝ դադարեցնելով ազատ առևտրի բանակցությունները

Կանադայի տնտեսությունը կկրի Օտտավայի կողմից Հնդկաստանի հետ ազատ առևտրի բանակցությունների դադարեցման հիմնական ծանրությունը: Ինչպես հայտարարել է հարավասիական հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը, Հնդկաստանի տնտեսությունը չի տուժի այս որոշումից։

«Նրանք դադարեցրին բանակցությունները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Կանադացի քաղաքական գործիչները որոշ անհիմն թյուր պատկերացումներ ունեն: Նրանց որոշումը Հնդկաստանին ոչինչ չի արժենա: Մենք հսկայական շուկա ունենք և հնարավորություններ: Կանադան և կանադական տնտեսությունը կկրեն այս որոշման հիմնական մասը: Նյու Դելին չի մասնակցի առևտրային բանակցություններին որևէ երկրի հետ, որը հակադիր գործունեություն է ծավալում Հնդկաստանի կամ նրա ժողովրդի դեմ», – ասել է Գոյալը:

Միևնույն ժամանակ, Հնդկաստանը շարունակում է ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները Մեծ Բրիտանիայի հետ, և ըատս պաշտոնյայի՝ այդ բանակցությունները դրական առաջընթաց են ունեն:

 

Share