Բաժին. Տնտեսական

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԽՍՏԱՑՆԵԼ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը:

ՀՀ առողջապահության նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և կադրային հագեցվածությունը, ուղեժացնել ներքին վերահսկողության մեխանիզմները:

Կենտրոնի մասնագետների առջև նախարարը խնդիր է դրել նաև ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը:

Share