Տնտեսական

Թուրքիան արտահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանման ցուցանիշները 2023 թվականի հոկտեմբերին կազմել են ռեկորդային 22.9 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է երկրի առևտրի նախարարը։

«Այս տարվա հոկտեմբերին մեր արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով՝ հասնելով 22.9 միլիարդ դոլարի: Aյսպիսով, հոկտեմբերին հասել ենք պատմության մեջ ամենաբարձր արտահանման ցուցանիշներին»,- ասել է նախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ տարեսկզբից Թուրքիայի արտահանումը հասել է 254.4 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային է։ Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են մինչև տարեվերջ արտահանումը հասցնել 265 միլիարդ դոլարի:

Share