Տնտեսական

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 27.7%-ով

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 27.7%-ով՝ հասնելով 196,48 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչությունը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Չինաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը 10 ամսում աճել է 52.2%-ով և կազմել մոտ 90.08 միլիարդ դոլար, իսկ ռուսական ապրանքների ներմուծումն աճել է 12.4%-ով և կազմել 106.4 միլիարդ դոլար։ հաշվետու ժամանակաշրջանը կազմել է 16,32 մլրդ դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով մոտ 53%-ով։

Միայն հոկտեմբերին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 19Լ79 միլիարդ դոլարի՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 9%-ով։ Ռուսաստանից ներմուծումը ամսական կտրվածքով կրճատվել է 3.7%-ով և կազմել 11.1 միլիարդ դոլար, չինական արտահանումը նվազել է 10.2%-ով և կազմել 8.69 միլիարդ դոլար։

Ռուսաստանի Դաշնությունից Չինաստան ներկրվող ապրանքների հիմնական մասը նավթն է, բնական գազը և ածուխը։ Մյուս հիմնական ներմուծումները ներառում են պղինձ, փայտանյութ, վառելիք և ծովամթերք: Չինաստանը Ռուսաստան է արտահանում ապրանքների լայն տեսականի, որոնց զգալի մասն են կազմում սմարթֆոնները, արդյունաբերական և մասնագիտացված սարքավորումները, խաղալիքները, կոշիկները, տրանսպորտային միջոցները, օդորակիչները և համակարգիչները։ Բացի այդ, Չինաստանը ռուսական կողմին մատակարարում է այնպիսի կարևոր ռազմավարական հումք, ինչպիսին գերմանիումն է։

Share