Տնտեսական

Սամվել Ավետիսյան. Որքանո՞վ է երաշխավորված ցորենի անհրաժեշտ քանակությամբ ներմուծումը Հայաստան

Հայաստանի պարենային անվտանգության գլխավոր խնդիրը բնակչությանը հաց ու հացամթերքով ապահովումն է՝ բավարար քանակությամբ և որակով։ Այս խնդիրը հրատապ է եղել մշտապես, քանի որ տարբեր պատճառներով Հայաստանը հացահատիկի բարձր ինքնաբավություն չի ունեցել։

Ներկայում ՌԴ-ն հացահատիկի միակ արտահանողն է դեպի Հայաստան։ Իհարկե, այս մենաշնորհային վիճակն ունի ռիսկեր, սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և միջպետական տնտեսական ու քաղաքական կապերի զարգացման միտում­ները ցույց են տալիս, որ այսօր և մոտ ապագայում ցորենի պահանջարկի պակասի լրացման հիմ­նական աղբյուրը ՌԴ-ից ներմուծումն է։

Հետևաբար՝ անհրաժեշտ է հարգալից ու խելամիտ կերպով վերաբերվել ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական կապերին ու չմոռանալ անցյալի դասերը։ Հոդվածում լուսաբանվում է ՌԴ-ում ցորենի արտադրության և արտահանման վիճակը, ինչպես նաև Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացման միտումները։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի՝ «Ամբերդ» տեղեկագրում տեղ գտած հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Share