Տնտեսական

Չինաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին նվազել է 13.2%-ով

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտուրը հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կրճատվել է 13.2%-ով՝ կազմելով 550.77 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Չինաստանի արտահանումը ԱՄՆ կրճատվել է 15.4%-ով՝ կազմելով 415.03 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան արտադրանքի ներմուծումը նվազել է 5.8%-ով՝ հասնելով 135.74 միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ի հետ Չինաստանի ապրանքաշրջանառության հավելուրդը 10 ամսվա ընթացքում հասել է 279.29 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով մոտ 20%-ով:

Միայն հոկտեմբերին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 55.51 միլիարդ դոլար՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 5.6%-ով։ Չինական արտահանումը կրճատվել է 6.1%-ով՝ հասնելով 43.17 միլիարդ դոլարի, իսկ ԱՄՆ-ից ներմուծումը ամսական կտրվածքով կրճատվել է 3.8%-ով՝ հասնելով 12.34 միլիարդ դոլարի։

Share