Բաժին. Տնտեսական

S&P. 2012Թ.-ԻՆ ԱՄՆ-Ի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 2.2%-ՈՎ

Միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը վերանայել է ԱՄՆ տնտեսության աճի վերաբերյալ ավելի վաղ արված իր կանխատեսումները՝ հիմք ընդունելով ԱՄՆ աշխատանքի շուկայում նկատվող ոչ այնքան հուսադրող զարգացումները: Նոր կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 2,2%-ով: 2013 թվականի համար կանխատեսվում է ԱՄՆ տնտեսության 1,8% աճ:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 1,5%-ով՝ առաջին կիսամյակում գրանցված 1.85% աճի դիմաց:

S&P-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում նոր տնտեսական ճգնաժամի ի հայտ գալու հավանականությունը 20-25% է, իսկ իրավիճակի կտրուկ բարելավման հավանականությունը՝ 15%:

Share