Տնտեսական

Թայվանը և Մեծ Բրիտանիան առևտրային գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Թայվանը և Մեծ Բրիտանիան կնքել են ընդլայնված առևտրային գործընկերության համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Թայվանի առևտրային բանակցությունների գրասենյակը։

Համաձայնագիրը ստորագրվել է տեսակոնֆերանսի միջոցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթուղթը «ամուր հիմք կդնի Թայվանի և Մեծ Բրիտանիայի միջև երկարաժամկետ տնտեսական և առևտրային հարաբերությունների համար»։ Ընդգծվում է նաև, որ համաձայնագիրը կարող է «օրինակ դառնալ եվրոպական երկրների համար՝ բարելավելու Թայվանի հետ առևտրային հարաբերությունները»։

Նախկինում Թայվանի վարչակազմի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ կղզին շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ առևտրային և ներդրումային համաձայնագրեր ստորագրելու հարցում։ 2022 թվականի նոյեմբերին նա հույս էր հայտնել Լոնդոնի հետ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և ապագայում ներդրումների և առևտրային համաձայնագրերի կնքման համար։

 

Share