Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 16%-ՈՎ

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 16%-ով և կազմել 6649 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Վրաստանի ներմուծման ծավալն աճել է 16%-ով և 5096 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահանման ծավալն աճել է 13%-ով և կազմել 1552 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազել է 3544 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ԱՊՀ անդամ երկրների հետ աճել է 9%-ով և կազմել 2067 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ներմուծման ծավալն աճել է 4%-ով և կազմել է 1280 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահանման ծավալն,  աճելով 18%-ով, կազմել է 787 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, ԱՊՀ երկրներին բաժին է ընկել Վրաստանի արտաքին առևտրի շրջանառության 31%-ը:

Share