Տնտեսական

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում վստահ չեն, որ հիմնական տոկոսադրույքը բավական բարձր է գնաճի դեմ պայքարը դադարեցնելու համար

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը ծառայում է որպես երկրի կենտրոնական բանկ, վստահ չէ, որ հիմնական տոկոսադրույքը բավական բարձր է՝ ուժեղ գնաճի դեմ պայքարը դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած համաժողովում։

Ըստ նրա՝ երկրում գների անկման դեմ պայքարը «դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»։ Ինչպես ընդգծել է գլխավոր դրամատան նախագահը, ֆինանսական կարգավորիչը «առանց վարանելու» կարող է կրկին բարձրացնել տոկոսադրույքը, որն իր ամենաբարձր մակարդակին է վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում՝ գնաճով պայմանավորված:

Ի դեպ, պաշտոնյայի ելույթն ընդհատել են բնապահպան-ակտիվիստները, որոնք կոչ են արել միջազգային հանրությանը հրաժարվել հանածո վառելիքից: Այս պահին Fed-ի նախագահը և նրա անվտանգության թիմը ժամանակավորապես լքել է հարթակը: Երբ ակտիվիստներին դուրս են բերել, նա վերադարձել է ու շարունակել ելույթը։ Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ դեպքն էր, երբ Fed-ի նախագահի մասնակցությամբ միջոցառումը խափանվում է բնապահպան ակտիվիստների կողմից: Այսպիսով, ցուցարարներն ընդհատել են Փաուելի ելույթը նաև հոկտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացած համաժողովում։

Share