Տնտեսական

Իսրայելի Կենտրոնական բանկը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի ցուցանիշի նվազում՝ հակամարտության ֆոնին

Իսրայելի ՀՆԱ-ի աճը ընթացիկ և հաջորդ տարիներին պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին կնվազի 1%-ով։ Այս կանխատեսումն արել է Իսրայելի Բանկի ղեկավար Ամիր Յարոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած համաժողովում։

«Ենթադրենք, որ ռազմական գործողությունները կենտրոնացած են երկրի հարավային սահմանի մոտ և կշարունակվեն մինչև այս տարվա վերջ, ՀՆԱ-ի աճը, ամենայն հավանականությամբ, կնվազի 1%-ով 2023 և 2024 թվականներին: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հավանաբար, կաճի մոտ 65%-ով մինչև 2024-ի վերջ»,- ասել է Իսրայելի Կենտրոնական բանկի ղեկավարը։ Նրա խոսքով՝ հակամարտության արդյունքում Իսրայելի կատարած ծախսերը սպասվածից ավելին են եղել։

Նա ասել է, որ հակամարտությունը «խոշոր ցնցում է տնտեսության, տնային տնտեսությունների, աշխատողների և բիզնեսի համար»:

«Անկասկած, այս պատերազմը կունենա հարկաբյուջետային հետևանքներ և ճնշում կավելացնի բյուջեի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ հակամարտությունն ուղեկցվում է «ծայրահեղ անորոշությամբ»։

Share