Բաժին. Տնտեսական

Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2023թ. սեպտեմբերին նվազել է 34.75%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 3,807 գործարք, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 299-ով կամ 7.28%-ով։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 27.31%-ով կամ 378-ով և և կազմել 1,006։

Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում նվազել է 21.26%-ով կամ 281-ով և կազմել 1,041։ Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 34.75%-ով կամ 326-ով և կազմել 612։

Ինչ կայանում է 2023թ. երրորդ եռամսյակի տվյալներին, ապա Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 392-ով կամ 3.08%-ով և կազմել 12,323։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի թիվը 2023թ.հուլիս-սեպտեմբերին նվազել է 15.89%-ով կամ 657-ով և կազմել 3,477։

Հայաստանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2023թ. երրորդ եռամսյակում նվազել է 15.82%-ով կամ 644-ով և կազմել 3,427։ Երևանում սույն ցուցանիշը նվազել է 21.55%-ով կամ 599-ով և կազմել 2,180։

2023թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9.66%-ով կամ 3,856-ով և կազմել 36,051։ Միևնույն ժամանակ, Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 26.29%-ով կամ 3,532-ով և կազմել 9,902։

Բնակարանների առուվաճառքների գործարքների թիվը Հայաստանում 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել է 24.66%-ով կամ 3,210-ով և կազմել 9,805։ Երևանում այս ցուցանիշը նվազել է 30.4%-ով կամ 2,638-ով և կազմել 6,040։

Share