Բաժին. Տնտեսական

S&P. ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԴԵՖՈԼՏՆԵՐԻ ԱՃ

Եվրոպայում խորացող տնտեսական և քաղաքական անորոշությունը, տարածաշրջանի տնտեսության զարգացման վերաբերյալ վատատեսական կանխատեսումներն, ինչպես նաև առանձին երկրների պարտքերի կուտակումները զգալի մեծացրել են կորպորատիվ սեգմենտում դեֆոլտների աճի հավանականությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը:

S&P-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ եվրոյի միասնական գոտու ընկերությունների դեֆոլտի հավանականության գործակիցը հասել է 5.3%-ի: Նշենք, որ մարտ ամսին ցուցանիշը կազմել էր 4.7%:

Սպասվում է, որ Եվրոգոտում տնտեսական ճգնաժամի առավել տարածման և երկարաձգման պայմաններում կորպորատիվ սեգմենտում դեֆոլտների հավանականության գործակիցը կարող է հասնել 8%-ի:

Նշենք, որ ընթացիկ տարվա համար S&P-ն կանխատեսում է Եվրոգոտու տնտեսության 0.8% անկում:

Share