Տնտեսական

Բելառուսի արտաքին առևտրաշրջանառությունը ինն ամսում աճել է 10.8%-ով

Բելառուսի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.8%-ով։ Տվյալները հրապարակել է հանրապետության Ազգային բանկը։

Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 69.8 միլիարդ դոլար, միաժամանակ Բելառուսի ապրանքների և ծառայությունների արտահանումը հունվար-սեպտեմբերին աճել է 4.8%-ով՝ մինչև 35.19 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 17.7%՝ մինչև 34.65 միլիարդ դոլար, հավելուրդը կազմել է 537.9 միլիոն դոլար, սակայն սա 7.7 անգամ պակաս է, քան նախորդ տարի:

Ապրանքների արտահանումն աճել է 7.7%-ով՝ մինչև 28.9 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 17.7%-ով՝ մինչև 30.48 միլիարդ դոլար, ապրանքների առևտրի դեֆիցիտը կազմել է 1.58 միլիարդ դոլար: Անցյալ տարի ինն ամիսների արդյունքներով գրանցվել է ապրանքաշրջանառության ավելցուկ` 955.1 միլիոն դոլարի:

Ծառայությունների արտահանումը տասն ամիսվա ընթացքում կրճատվել է 6.7%-ով՝ մինչև 6.29 միլիարդ դոլար, ներմուծումն աճել է 17.2%-ով՝ մինչև 4.17 միլիարդ դոլար, ծառայությունների արտաքին առևտրի հավելուրդը կազմել է 2.12 միլիարդ դոլար, սակայն դա 33.5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Share