Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալՔաբանդիին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիպման շրջանակներում ներկայացնելով Երևանի քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կարող են ստանալ. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բասսամ Մուհամմադ ալՔաբանդին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու և դրանք երկուստեք զարգացնելու համար: Արտակարգ և լիազոր դեսպանը մեկ անգամ ևս վերահաստատել է Տարոն Մարգարյանին ուղղված Քուվեյթի մայրաքաղաք այցելելու ԷլՔուվեյթի քաղաքապետի պաշտոնական հրավերը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Share