Բաժին. Տնտեսական

ԻՆՉՈՒ՞ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Վերջին մի քանի օրերին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հնարավոր չի եղել իրականացնել անհատ ձեռնարկատերերի հաշվառում: Այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.   

«Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գործարկվեց մեկ պատուհանի սկզբունքը և ՀՀ քաղաքացիները, մեկ օրվա ընթացքում, առանց ավելորդ քաշքշուկների և ձգձգումների, որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառվելու հնարավորություն ստացան: Մինչ օրս, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պատշաճ մակարդակով և անթերի կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով բավարար չի գործում անհատ ձեռնարկատերերի հաշվառման, մինչ այս անխափան գործող ծրագիրը: Ձեռնարկվում են քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Share