Տնտեսական

ԱՄՆ-ում կարծում են, որ Չինաստանի հետ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են դրվում

Միացյալ Նահանգները գիտակցում է, որ Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հեշտ չի լինի, բայց հուսով է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակում կայացած հանդիպումները հնարավորություն են տալիս երկրների փոխգործակցությունը ճիշտ ուղու վրա դնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը՝ Սան Ֆրանցիսկոյում APEC-ի երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպման արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփելով։

«ԱՄՆ-Չինաստան տնտեսական հարաբերությունների պատասխանատու կառավարումը իմ գլխավոր առաջնահերթությունն է եղել Սան Ֆրանցիսկոյում: Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ ես այստեղ հանդիպում ունեցա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի փոխվարչապետի հետ: Այս շաբաթ էլ արդյունավետ հանդիպում ունեցա Չինաստանի ֆինանսների նախարար Լան Ֆոանի հետ: Դժվար աշխատանք է սպասվում մեզ, բայց ես վստահ եմ, որ այստեղ մեր փոխգործակցությունը ճիշտ ուղղություն կստանա»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Ամերիկացի պաշտոնյան հույս ունի, որ Վաշինգտոնը և Պեկինը կարող են օգտագործել APEC-ի կողմից տրամադրված հարթակը որպես հիմք՝ ուժեղացնելու ներգրավվածությունը, կայունացնելու հարաբերությունները և խթանելու առաջընթացը հիմնական հարցերի շուրջ:

Share