Տնտեսական

Բելառուսում տարեկան գնաճը հոկտեմբերին արագացել է մինչև 3.7%

Բելառուսում տարեկան գնաճը հոկտեմբերին արագացել է մինչև 3.7%, մինչդեռ սեպտեմբերին 2% էր։ Այս մասին հայտնում է Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեն:

«Ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2023 թվականի հոկտեմբերին նույն տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 100.6%, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 103.7%»,- ասվում է զեկույցում։

Պարենային ապրանքների գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 1.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.4%-ով: Ծառայությունների գները նվազել են 0.1%-ով։ Պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 4.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 7.9%-ով։

Հիշեցնենք՝ Եվրասիական զարգացման բանկի փորձագետները ավելի վաղ նշել էին, որ Բելառուսում աշխատավարձերի աճը կլինի 2023 թվականի չորրորդ եռամսյակում երկրում գնաճի հնարավոր արագացման պատճառներից մեկը։

Share