Տնտեսական

Արգենտինայում հոկտեմբերին գնաճը կազմել է 8.3%

Արգենտինայում հոկտեմբերին գների աճը կազմել է 8.3%, տարեկան կտրվածքով գնաճը գերազանցել է 140%-ը։ Այս մասին են վկայում հանրապետության վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալները։

«Սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակը 2023 թվականի հոկտեմբերին աճել է 8.3%-ով, կուտակված աճը կազմել է 120%ս, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 142.7%»,- ասվում է զեկույցում։ .

Սեպտեմբերի համեմատ Արգենտինայում գնաճը դանդաղել է. անցած ամիս այն կազմել է 12.7%, օգոստոսին նույնպես այդ ցուցանիշը գերազանցել է 12%-ը։ Այնուամենայնիվ, Արգենտինան մնացել է տարածաշրջանում ամենաբարձր ամսական գնաճով երկիրը՝ շրջանցելով Վենեսուելային, որտեղ հոկտեմբերին գներն աճել են 6.7%-ով, ըստ Վենեսուելայի ֆինանսական դիտորդական կենտրոնի։

Ըստ զեկույցի՝ կապի ծառայությունների գներն ամենաշատը (12.6%) աճել են հոկտեմբերին։ Հաջորդում են հագուստը (+11%) և կենցաղային էլեկտրական տեխնիկան (+10.7%), իսկ պարենային ապրանքների գներն աճել են 7.7%-ով:

Արգենտինան մի քանի տարի է՝ ամենաբարձր գնաճ ունեցող երկրների շարքում է։ 2022 թվականի վերջի դրությամբ գների աճը կազմել է 94.8%, 2021 թվականին՝ 50.9%, 2020 թվականին՝ 36.1%։

Share