Բաժին. Տնտեսական

H&M-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 10% ԱՃ

Հագուստի վաճառքով զբաղվող շվեդական խոշորագույն Hennes & Mauritz (H&M) ընկերությունն ամփոփել է 2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Համաձայն հրապարակված հաշվետվության՝ հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին, ընկերության  զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 10%-ով և կազմել 11,5 մլրդ շվեդական կրոն (մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար): Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը կազմել է 7 կրոն (1.06 ԱՄՆ դոլար):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ինն ամիսներին H&M-ի վաճառքի ծավալներն աճել են 11%-ով և կազմել  88,29 մլրդ շվեդական կրոն (13,4 մլրդ ԱՄՆ դոլար): 

Նշենք, որ H&M-ը ներկայացված է աշխարհի 43 երկրում: Ընկերության ցանցն իր մեջ ներառում է ավելի քան երկու հազար խանութ:

Share