Բաժին. Տնտեսական

ԽԱՂԱՏՆԵՐԻ «ՏԱՐՀԱՆՄԱՆ» ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ ՄԻՆՉԵՎ 2014Թ.-Ը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։  

Առաջարկվող իրավական ակտերի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի մոտ ս.թ. սեպտեմբերի 25-ին խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում ընդունված որոշումից, ըստ որի ՀՀում գործող խաղատների Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր տեղափոխելու ժամկետն առաջարկվել է երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 1-ը` գործող ժամկետի` 2013 թ. հունվարի 1-ի փոխարեն։ 

Share