Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբերի 27–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) հյուրընկալել է լեհական «Ֆաբեր կոնսալտինգ» ընկերության Տարածաշրջանային զարգացման բաժանմունքի տնօրեն Մարիոլա Սթանզուկ-Չլեբիեջին, խորհրդատու Ռոբերտ Լապաչին, ինովացիոն և զարգացման մենեջեր Պրզեմիսլավ Կոմորովսկուն և միջազգային հարաբերությունների խորհրդատու Նազելի Ալեքսանյանին։  

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատից՝ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը քիչ է, սակայն կան լուրջ պոտենցիալ ու հնարավորություններ այն զարգացնելու։  

«Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» կազմակերպության նախագահ Լիլիա Գևորգյանը  համագործակցության կոնկրետ առաջարկություններ է արել, ինչը գոհունակությամբ ընդունել են հյուրերը։ 

Share