Բաժին. Տնտեսական

RIM-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ կանադական Research in Motion (RIM) ընկերությունն ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը կրել է 235 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 329 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կրճատվել է 31%-ով և կազմել 2,87 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ՝ ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ:

Share