Տնտեսական

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 2023-ի 9 ամսում աճել է 3.5%-ով

Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվար-սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3.5%-ով և գերազանցել 1 տրիլիոն դոլարը։ Այս տվյալները ճեպազրույցում ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան։

«ԵԱՏՄ-ում 9 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 3.5%-ով՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել ավելի քան 1 տրլն դոլար: Նաև 9 ամսվա ընթացքում աճել է կատարված շինարարական աշխատանքների ծավալը. այն ավելացել է ավելի քան 9%-ով և կազմել մոտ 135 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Մալկինան նշել է, որ 2023-ի առաջին կիսամյակում հիմնական կապիտալում ներդրումները հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով ավելի քան 8%-ով:

Share