Տնտեսական

Ճապոնիան և Չինաստանը պայմանավորվել են բարձր մակարդակի տնտեսական երկխոսություն վարել

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բարձր մակարդակի տնտեսական երկխոսության փուլ անցկացնել։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ճապոնիայի վարչապետը նաև հայտարարել է տնտեսության առանձին ոլորտներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու մտադրության մասին, ինչպես նաև հանդես է եկել գործարար մակարդակով փոխանակումների ակտիվացման օգտին։

Կիսիդայի և Սի Ցզինպինի ներկայիս հանդիպումը կայացել է երկու երկրների միջև հարաբերությունների սառեցման ֆոնին։ Դա տեղի է ունեցել Ֆուկուսիմա-1 ատոմակայանից ջուրը օվկիանոս թափելու Ճապոնիայի որոշումից և դրան ի պատասխան Չինաստանի կողմից ճապոնական ծովամթերքի վրա կիրառվող էմբարգոյից հետո:

Share