Տնտեսական

Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետին հրավիրում է ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային հրավիրել է 2024-ին պաշտոնական այցով լինել ԱՄՆ։

«Հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը վարչապետ Կիսիդային հրավիրել է հաջորդ տարի հնարավորինս շուտ այցելել Միացյալ Նահանգներ: Ինչ վերաբերում է կոնկրետ ժամկետներին և այլ մանրամասներին, դրանք դեռ պետք է հստակեցվեն», – ասել է Ճապոնիայի իշխող վարչակազմի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

Պաշտոնյաները մտքերի  փոխանակում ունեցան տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընդհանուր առմամբ ու դրանց ազդեցությունը համաշխարհային տնտեսության ու տարածաշրջանի վրա: Նրանք վերահաստատել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու ցանկությունը:

Հիշեցնենք՝ Ճապոնիայի վարչապետ Կիսիդան պաշտոնական այցով ԱՄՆ-ում է եղել այս տարվա հունվարին։

Share