Բաժին. Տնտեսական

ԲԵՆԶԻՆԸ ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

2012 թվականի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մեր հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.2%-ով և 2.4%-ով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.4%-ով և 8.4%-ով;

2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13.2%-ով և 6.8%-ով:

Share