Տնտեսական

Ճապոնիան և ԱՄՆ-ն կշարունակեն տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայացած երկկողմ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել «կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և աջակցել Ուկրաինային»: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ճապոնական պատժամիջոցները, որոնք մի քանի փուլով մտցվեցին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, արդեն ազդում են Ռուսաստանից մոտ 1000 մարդու և մոտ 100 կազմակերպության վրա։ Սառեցվել են մի շարք ռուսական բանկերի, ինչպես նաև մոտ 40 այլ կազմակերպությունների և ընկերությունների ակտիվներ։ Բացի այդ, Ճապոնիան հաստատել է Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար արգելված ապրանքների և տեխնոլոգիաների ցանկ, որն արդեն պարունակում է մոտ 800 անուն ապրանք։ Մասնավորապես, արգելվել է ավելի քան 6 միլիոն իեն (մոտ 43 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենաների արտահանումը։ Օգոստոսի 9-ից արգելվել է նաև Ճապոնիայից Ռուսաստան որոշ պարամետրերով մեքենաների արտահանումը:

Share