Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Ընթացիկ տարում գարեջրի արտադրությունը մեր երկրում նվազել է: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9 729.0 հազար լիտր գարեջուր: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 13%-ով: Նշենք, որ նախորդ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 203.3 հազար լիտր գարեջուր: 

Share