Տնտեսական

Չինաստանը հայտարարել է Բրազիլիայի հետ տնտեսական կապերն ամրապնդելու պատրաստակամության մասին

Չինաստանի իշխանությունները շահագրգռված են էներգետիկ ոլորտում Բրազիլիայի հետ ներդրումային համագործակցության ավելացմամբ և տնտեսական ոլորտում ռազմավարական կապերի ամրապնդմամբ։ Այս մասին հայտարարել է միջազգային առևտրային բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի փոխնախարար Վան Շոուենը։

«Չինաստանը պատրաստ է օգտվել հնարավորությունից՝ շարունակելու աշխատել Բրազիլիայի հետ զարգացման ռազմավարությունների համակարգման ուղղությամբ՝ հիմնված ավանդական ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա, ակտիվորեն ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները, փոխգործակցությունն այնպիսի նոր զարգացող ոլորտներում, ինչպիսիք են նոր էներգիան, տնտեսության թվայնացումը և 5G տեխնոլոգիաները», – մեջբերում է գերատեսչության կայքը Վան Շոուենին, ով նոյեմբերի 21-ին Պեկինում մասնակցել է Առևտրի և տնտեսական համագործակցության Չինաստան-Բրազիլիա հանձնաժողովի 9-րդ նիստը։

Պաշտոնյան ընդգծել է, որ ՉԺՀ-ն ձգտում է ինտենսիվորեն ամրապնդել շփումները Բրազիլիայի հետ և օգտագործել երկկողմ համագործակցության ներուժը։ Նա պարզաբանել է, որ փոխգործակցության գործընթացում կողմերը բարելավում են առևտրային հարաբերությունները, ինչպես նաև գործակցությունը ԱՀԿ, G20 և BRICS խմբերի շրջանակում:

Share