Տնտեսական

Ռուսաստանը և Տաջիկստանը տնտեսական համագործակցության հուշագիր են ստորագրել

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը ստորագրել են երկարաժամկետ տնտեսական գործընկերության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են երկու նախարարությունների ղեկավարները:

Համապատասխան գերատեսչությունները, ինչպես նշել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, պարտավորվում են նպաստել Ռուսաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացմանը ներդրումային միջավայրի, ձեռներեցության և երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խթանմանը և այդ գոտիների տարածքներում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։

Փաստաթուղթը նաև նախատեսում է տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակում ազգային նախաձեռնությունների, տարածաշրջանային ռազմավարությունների, մակրոտնտեսական կանխատեսումների, թվային տնտեսությունների ոլորտում միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակային ծրագրերի վերաբերյալ:

Share