Տնտեսական

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չի նախատեսում նվազեցնել տոկոսադրույքները՝ բարձր գնաճի պատճառով

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը մտադիր չէ նվազեցնել տոկոսադրույքը՝ հաշվի առնելով գնաճի բարձր ցուցանիշը, որը գերազանցում է նպատակային մակարդակը։ Այս մասին է վկայոււմ հանձնաժողովի նիստի մասին տարածված հաշվետվությունը։

«Քաղաքականության հեռանկարը քննարկելիս հանձնաժողովի անդամները շարունակել են հավատալ, որ խիստ կարևոր է պահպանել դրամավարկային քաղաքականությունը՝ ժամանակի ընթացքում գնաճը կոմիտեի 2% նպատակակետին վերադարձնելու համար», – ասվում է փաստաթղթում: Հանձնաժողովի անդամները որոշել են զգույշ գործել՝ «ելնելով մուտքային տեղեկատվության ամբողջականությունից, տնտեսական հեռանկարի վրա դրա ազդեցությունից և ռիսկերի հավասարակշռությունից»։

Ներկայումս բազային տոկոսադրույքը 5.25-5.5%-ի սահմաններում է, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին 22 տարվա ընթացքում։

Ինչպես հետևում է ԱՄՆ Աշխատանքի նախարարության ավելի վաղ հրապարակված տվյալներից, հոկտեմբերին երկրում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 3.2%-ով ։

Share