Տնտեսական

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի Դաշնությունում ռեկորդային թվով հայրենական ապրանքանիշեր են հայտնվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրում ռեկորդային թվով հայրենական ապրանքանիշեր են հիմնադրվել։

«Նախորդ տարվա ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում, հայտնվել են ռուսական նոր ապրանքանիշերի ռեկորդային մեծ քանակություն, օտարերկրյա ապրանքանիշերի մասնաբաժինը նվազում է», – հայտարարել է պետության ղեկավարը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ընթացիկ հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել է քննարկել ռուսական ապրանքանիշերի աջակցելու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներով, ինչպես նաև ռուս-ոկրաինական հակամարտության պատճառով մի շարք միջազգային բրենդներ հեռացել են Ռուսաստանի Դաշնությունից:

Share